Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի բժշկագիտություն 3.2007

Արմեն Նարգիզյանի հիշատակին

Արմեն Նարգիզյանի հիշատակին

Հայաստանի սրտաբանությունը կրեց ծանր կորուստ: Ստեղծագործական ծաղկունքի տարիքում կյանքից հեռացավ անվանի սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի սրտային ամբավարարության բաժանմունքի ղեկավար, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Արմեն Բյուզանդի Նարգիզյանը:

 

Արմեն Նարգիզյանը ծնվել է 1952թ. Երևանում: 1969թ. ոսկե մեդալով ավարտել է Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանը, որն ավարտել է 1976թ.: Չարենցավանի քաղաքային հիվանդանոցում 2 տարի որպես թերապևտ աշխատելուց հետո, Արմեն Նարգիզյանը 1978–1980թթ. աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում որպես կրտսեր գիտաշխատող: 1980–1983թթ. որպես ասպիրանտ ուսանել է Համամիութենական գիտական սրտաբանական կենտրոնում, որն ավարտելով 1983թ. փայլուն կերպով պաշտպանել է թեկնածուական թեզը ՙՄիոկարդիալ մետաբոլիզմի որոշ սուբստրատների արտերիովենոզ տարբերությունը շողացող առիթմիայով հիվանդների մոտ սինուսային ռիթմի վերականգնումից առաջ և հետո՚ թեմայով: 1984 թվականից Արմեն Նարգիզյանը աշխատել է Սրտաբանության ԳՀԻ-ում որպես գիտաշխատող, իսկ 2004 թ.-ից ի վեր` որպես սրտային անբավարարության բաժանմունքի գիտական ղեկավար: 2001թ. Արմեն Բյուզանդի Նարգիզյանը պաշտպանել է դոկտորական գիտական թեզը ՙԻշեմիկ ծագման քրոնիկ սրտային անբավարարության ֆարմակոթերապիայի օպտիմիզացումը՚ թեմայով:

 

Արմեն Նարգիզյանի հետազոտությունների արդյունքները ամփոփված են ավելի քան 150 գիտական աշխատություններում, 1 մենագրությունում, 40 զեկույցներում, որոնք ներկայացվել են սրտաբանների համաշխարհային և եվրոպական վեհաժողովներում: 1996 թվից նա Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի գլխավոր քարտուղարն էր, Եվրոպական սրտաբանների միության պատվավոր անդամ, սրտային անբավարարության Եվրոպական միության անդամ:

 

Հայաստանի բժշկական հանրությունը կորցրել է ֆունդամենտալ և գործնական սրտաբանության ասպարեզի մեծ մասնագետի, փայլուն կլինիցիստի, մեծ գիտնականի, որը միշտ եղել է արդի սրտաբանության զարգացման  խաչմերուկներում` նպաստելով իր երկրում սրտային անբավարարության բուժման զարգացմանը:

 

Այս տաղանդավոր, ճշմարիտ և հմայիչ մարդուն բնորոշ էին անսահման բարությունը և պարզությունը, պրոֆեսիոնալիզմը, անմնացորդ նվիրումը գործին:

 

Իր ողջ գիտակցական և գիտական կյանքի ընթացքում նա շրջապատված էր իր ընտանիքի, գործընկերների և հիվանդների սիրով ու հարգանքով:

 

Գնահատելով Արմեն Նարգիզյանի 55-ամյա կյանքի ուղին, կարելի է ամենայն վստահությամբ ասել, որ այն արժանավոր Գիտնականի, Բժշկի, Մարդու ուղի է:

Հեղինակ. Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի սրտաբանների ասոցիացիա
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 3.2007
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հակաբիոտիկների ընտրությունը գլխուղեղի թարախաօջախային ախտահարումների բուժման ժամանակ

Բանալի բառեր. գլխուղեղի թարախաօջախային ախտահարում, գլխուղեղի թարախակույտ, գլխուղեղի էմպիեմա, կոնսերվատիվ բուժում, հակաբիոտիկային թերապիա, հակաբիոտիկոգրամմա, բակտերիաբանական հետազոտություն...

Նյարդաբանություն Դեղագիտություն
Աշխատանքի հիգիենայի խնդիրները մաքուր երկաթի գործարանի նոր նյութերի արտադրություններում

Բանալի բառեր. աշխատանքի հիգիենա, մոլիբդենի, ֆերոմոլիբդենի, կալիումի պերռենատի արտադրություններ

Ժամանակակից տեխնիկական առաջընթացը անշեղորեն կապված է մետալուրգիական արդյունաբերության զարգացման մասնավորապես բարձրորակ պողպատների մետաղների բարդ համաձուլվածքների արտադրության նոր նյութերի օգտագործման ընդլայնման հետ...

Այլ հոդվածներ
Հայկական կենսաքիմիական դպրոցի հիմնադիրը՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ. Խ. Բունիաթյան
Հայկական  կենսաքիմիական  դպրոցի  հիմնադիրը՝ ՀՀ  ԳԱԱ ակադեմիկոս Հ. Խ. Բունիաթյան

Հ. Բունիաթյանը ծնվել է 1907 թ. մայիսի 1-ին Նոր-Բայազետում (այժմ` ք. Գավառ): Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում: Այնուհետև տեղափոխվել է Երևան, ավարտել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը...

Հայ բժիշկերի կյանքից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ